Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ուկրաինան նույնպես այն պետությունների թվում էր, որ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Այս մասին shantnews.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է ԼՂ ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որ սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը։ Եվ բարդույթ ունի գնահատելու կոնֆլիկտները ըստ իրենց էության, ըստ իրենց պատմության»,- նշել է նա։











