Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. մեղադրանքը չի ընդունում

96
Վահան Բադասյան

ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Այս մասին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, որի շրջանակներում Բադասյանը ձերբակալվել է։ Իսկ երեկոյան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Վերջինս առաջադրված մեղադրանքի շուրջ ևս հրաժարվել է ցուցմունք տալուց, միայն հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը։

Հիշեցնենք, որ Բադասյանը Եռաբլուրում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․

«Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասել է Վահան Բադասյանը։