ԿԸՀ-ն հարցին մոտեցավ կոնսերվատիվ տեսանկյունից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:
«Սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, խմբակցությանը տրված մանդատների հարաբերակցությանը: Մենք ողջունում ենք, որ Բաբաջանյանը կարող է քաղաքական ուժ ստեղծել, բայց դա չպետք է լինի ի հաշիվ «Լուսավոր Հայաստանին» տրված մանդատի: Եթե նա գոնե մեծամասնականով բավարար քվեաներ ստացած լիներ, կասեինք, որ նա որոշակի էլեկտորալ արժեք ունի
Ինքը մի տեղից վերցրել է մանդատը, ընտրողն իրեն ձայն է տվել որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության մաս, եւ նա գնում է ստեղծում է «Հանուն Հանրապետության» կուսակցություն, թե նախաձեռնություն: Ըստ էության, նա մանդատն այլ բանի է ծառայեցնում»,-ասաց Խաժակյանը:











