Ազնիվ չի պացիենտների առողջությունը շահարկելը․ ԱՆ-ն՝ բժիշկների ազատման դիմումների և բաց նամակի մասին

16
Քաղցկեղի կենտրոն
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին: Նախարարությունն ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին այն ստորագրելիս: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ երբ աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի նախկին տնօրենը և Սամվել Դանիելյանն էր նշանակվում որպես տնօրենի պաշտոնակատար, աշխատակազմից որոշները խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը բուժհաստատություն: