Իմ գնահատականը հետևյալն է․ Ազգային ժողովը չունի նախագահ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ժամը տասնմեկին նախատեսված խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը։
«ԱԺ նախագահը, կարող եմ ասել, Սահմանադրությամբ երկրորդ պաշտոնյան է, կամ երրորդ, նա ըստ էության, գոյություն չունի՝ քաղաքական իմաստով, քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով, բոլոր պատգամավորներն են այդպիսի երդում տվել, այդ թվում՝ նա։ Նա ոչ մի քայլ չի անում և, որքանով հասկանում եմ, չի կարող անել, որ ինչ–որ բան թուլանա»,–ասաց նա և նշեց, որ իրենք փորձում են քաղաքական պրոցեսները բերել քաղաքական ինստիտուտներ։
«Իշխանության բոլոր հայտարարությունները երեսպաշտություն են, որ եկեք, քննարկենք, կոնսուտլացիաներ անենք, մարդը անգամ չի գալիս նիստը բացում։ Իմ գնահատականը հետևյալն է․ Ազգային ժողովը չունի նախագահ»,–ասաց նա և նշեց, որ նախկինում նման բան չի եղել և գոնե ԱԺ փոխնախագահներն են եկել ու բացել նիստը։











