ՊԲ-ն ազատագրել է կորցրած դիրքերից մեկը և փրկել 19 զինծառայողների կյանքը

11
Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն ստիպված թաքնվել էին մոտակա անտառում սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է: