Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը խաղաղության հասնելու ուղղությամբ․ AFP

14
Զորք

AFP-ին Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հրադադար կնքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ այսօր երեկոյան կամ վաղը։

«Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը խաղաղության հասնելու ուղղությամբ, սակայն ամեն ինչ դեռ հուսալի չէ»,- գործակալությանն ասել են Ելիսեյան պալատից։

Նշվում է, որ Ֆրանսիայում նման եզրահանգման են եկել նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո։