Այսօր թեժ է եղել կենտրոնական հատվածում, հարավում մարտեր են ընթացել Արաքսի հունի մոտ

16
զինվոր

Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը։ Այս մասին հաղորդեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․ հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈՒ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։

Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն նաև տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր»,-նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հարավում օջախային մարտեր ընթացել են գործողությունները թեքվել են ավելի հարավ, ավելի մոտիկ  Արաքսի հունին։