Այսօր Ռուբինյանը և Թուրքիայի ներկայացուցիչը երկրորդ անգամ կհանդիպեն

40

Այսօր՝ փետրվարի 24-ին, Վիեննայում սպասվում է Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը:

Ինչ է քննարկվելու, որն է օրակարգը, որևէ տեղեկություն չկա։

Նշենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում։

Թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ նախընտրում է հանդիպումներն անցկացնել Երևանում կամ Անկարայում։