Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է․ Սերժ Սարգսյան

18

Այն իրադարձությունները, որ այսօր տեղի են ունենում մեր երկրի շուրջ, չափազանց վտանգավոր են։ Այս մասին հայտարարեց իշխանափոխությունից հետո առաջին անգամ ասուլիսով հանդես եկած Սերժ Սարգսյանը։

«Ես կարող եմ ասել, որ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է։ Իսկ յուրաքանչյուր մարտական գործողություն, պատերազմ՝ լինի քառօրյա, 7-օրյա, ավելի երկար, թե կարճ, ճիշտ ուսումնասիրելու, հետևություններ անելու անհրաժեշտություն ունի»։

Նա նշեց, որ անգամ զորավարժություններից հետո կազմվում է թերությունների ու անելիքների ցանկ, որպեսզի հաջորդ զորավարժություններին կամ, Աստված մի արասցե, պատերազմին, ավելի պատրաստ լինեն կամ կարողանան կանխել վերահաս վտանգը։ Սարգսյանն ասաց, որ սա է այսօրվա ասուլիսի պատճառը։