Այսօր Մոսկվայում կկայանա Էրդողանի առաջարկած 3+2 ձևաչափի նիստը. Հայաստանի ներկայացուցիչը ևս կմասնակցի

74

Այսօր Մոսկվայում կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ բերած տարածաշրջանային 3+3 ձևաչափի առաջին հանդիպումը։ Քանի որ օրեր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ որևէ ձևով չի պատրաստվում մասնակցել այս ձևաչափին, այն այլևս կլինի 3+2։

Հանդիպումը տեղի կունենա ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Արդեն իսկ հայտնի է, որ Ռուսաստանը կներկայացնի Անդրեյ Ռուդենկոն, Ադրբեջանը՝ Խալիֆ Խալաֆովը, Թուրքիան՝ Սեդաթ Օնալը։ Հայաստանը և Իրանը դեռևս չեն հայտնել իրենց ներկայացուցչի անունը։