Այսօր մեր հրետանին, մեր հետևակը հրաշքներ են գործել․ Շուշին մերն է

25

Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում: Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր մեր հրետանին, մեր հետևակը մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել»,- նշեց նա։

Հովհաննիսյանը ավելացրեց․ «Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր»:

Նա նաև նշեց, որ Քարինտակցիները հերոսաբար են դուրս շպրտուն թշնամուն։