Այսօր կամ վաղը կհարպարակվի արտահերթ ընտրությունների օրը

42
Ռոմանոս Պետրոսյան

«Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք: Այսօր, վաղն արդեն, կարծում եմ, որոշում կհրապարակվի արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ նրա՝ սահմանադրական ճանապարհով իրավիճակի հանգուցալուծմանը գնալու իրենց որոշումը մնում է ուժի մեջ: