Այսօր 11:00-ին նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

19

Այսօր 11:00-ին նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու մեր պահանջը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նախորդ անգամները մեր նախաձեռնած նիստերը չեն կայացել, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» ներկայացուցիչները չէին ներկայանում, որպեսզի այն տապալվի:

Հուսով եմ, որ այսօր խորհրդի նիստը կկայանա, քանի որ ծայրահեղ անհրաժեշտություն է երկրում ստեղծված իրավիճակի բոլոր պրոցեսները քաղաքական հուն բերելը»,-գրել է Էդմոն Մարուքյանը: