Այսօր բնակիչները վերադարձել են իրենց առօրյա աշխատանքին. մարզպետ

16

Այսօր մենք ունեցել ենք հերթական խաղաղ օրը, ամբողջ օրվա ընթացքում որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ, և մեր բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին: Հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով սահմանային գոտում տիրող իրավիճակին:

Նա խոսքով՝ երեկ՝ օրվա վերջում ավարտվել են բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում՝ ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները:

«Գրեթե ավարտել ենք ամբողջ գույքագրումը, բնականաբար, վերջնական գնահատումները դեռ չունենք: Այսօրվա դրությամբ առանձնացրել ենք 12 տուն, 6-ը՝ Այգեպարում, 6-ը՝ Ներիքն Կարմիրաղբյուրում, որտեղարդեն կարող ենք սկսել նորոգման աշխատանքները»,- ասաց մարզպետը: