Այսօր բերման ենթարկվածների թիվը հասել է 414-ի

108

Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 414 քաղաքացու։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները ցանցային պայքարի միջոցով փակում են փողոցներ՝ Երևանի կենտրոնում և վարչական տարբեր տարածքներում։