Այս պահին դադարել են կրակոցները. Մովսեսի քահանա

15

Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը տեղեկացնում է, որ սահմանային իրավիճակը հանդարտվել է։

«Այս պահին դադարել են կրակոցները, բնակավայրի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել։ Առավոտյան 09.15-ի աղոթքները չեն հետաձգվելու, ոչ մի թշնամի չի կարող մեզ շեղել ճիշտ ճանապարհից։ Մովսես գյուղը մեր հավատքի սահմանն էլ է», – ասել է նա։

Քահանայի խոսքով, տանկեր են աշխատել, հիմա ամեն ինչ դադարել է, Չինարիի և Մովսեսի բնակչությանը վտանգ չի սպառնում։

«Մենք վստահ ենք մեր զինվորների պրոֆեսիոնալիզմի, ուժի և կամքի վրա», – նշել է նա։
 

[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmiasintogether%2Fvideos%2F278987823434008%2F&show_text=0&width=353″ frameborder=”0″ scrolling=”no” width=”353″ height=”476″]