Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելն օրակարգային է Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը:
«Ենթադրում եմ, որ այս սեղմ ժամանակաշրջանն ընտրությունները կազմակերպելու համար, ոչ ամբողջությամբ կհամապատասխանի այդ ընտրությունները մեր ժողովրդի պատկերացմամբ անցկացնելու համար», – ասաց պատգամավորը և հավելեց, որ մինչ ընտրությունները պետք է լիներ անցումային ժամանակաշրջան, որպեսզի հասարակությունը դուրս գար բարոյահոգեբանական ծանր վիճակից:
Գոռ Գևորգյանը ընգծեց, որ բացասական է վերաբերվում թշնամի պետությունների հետ կոմունիկացիներ ստեղծելուն և տարանցիկ փոխադրումների մասին քննարկումներին.
«Այս պահի դրությամբ թշնամական կեցվածք ունեցող պետությունների հետ քննարկել տարանցիկ փոխադրումների մասին ժամանակավրեպ է»,– ասաց Գևորգյանը:











