Այս ամենը հնարավոր եղավ, երբ որպես հերթական զիջում Ադրբեջանին ՆՎԻՐԵՑԻՆ Բերձորն ու Աղավնոն․ փորձագետ

61
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Ալվինա Աղաղաբաբյանը գրել է․
 
․ Ադրբեջանցիները փակել է ՀՀ-ից դեպի Արցախ գազի մատակարարումը։
 
․ Վաղվանից Արցախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատելու։
 
․ Հաջորդիվ չի բացառվում, որ Ադրբեջանը կկտրի նաև Արցախի էլեկտրամատակարարումը և կապը։
 
Այս ամենը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ որպես հերթական զիջում Ադրբեջանին ՆՎԻՐԵՑԻՆ Բերձորն ու Աղավնոն, երբ 5 կմ-անոց լայնություն ունեցող միջանցքը, որով անցնում էին Արցախ մտնող բոլոր կոմունիկացիաները, տվեցին թշնամուն մի քանի մետրանոց ճանապարհի դիմաց։
 
Սա պարզապես սադրանք չէ։
 
Սա ցեղասպանություն է Արցախի և հայ ժողովրդի հանդեպ, քանզի ցաղասպանությունը միայն ֆիզիկական բնաջնջումը չէ, այլ նաև ապրելու հնարավորություններից զրկելը։
 
Սա պարզապես սադրանք չէ։
 
Սա ռազմական գործողություն է, որին ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՒ ՀԱՄԱՉԱՓ։