Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին, թե ինչու են իր անունը մշտապես կապում են ՀԷԿ-երի հետ։
«Այո, իմ անունը մշտապես կապում են ՀԷԿ-երի հետ, ասեմ ինչու, քանի որ որպես այն ժամանակվա կառավարության ղեկավար, այն իմ գլխավոր ուղղությունն էր և հայտարարել էինք, որ Արցախը պետք է դառնա էներգետիկ անկախ ևա արդեն դարձել է։ Առաջին ՀԷԿ-երը կառուցելու ժամանակ բոլորը ողջունում էին, հետո սկսում են քննադատել։ Մեր ՀԷԿ-երի առումով մի բան կա՝ դրանք պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան, եթե կա խախտում, պետք է այդ խախտումը վերացնել, եթե հնարավոր չէ խախտումը վերացնել, պետք է գործունեությունը դադարեցնել։ Շարունակելու ենք ՀԷԿ-երի շինարարությունը։ Ի դեպ, սկսված է Սարսանգ-Մատաղիս հատվածում այդ դարի պռոյեկտի մի մասը։ Մարդիկ, չիմանալով, թե ՀԷԿ-երն ինչպես են աշխատում, քննարկում են»,- նշեց նա։











