Այժմ նույնիսկ մի երկրի՝ մյուսի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատերազմը չի դադարում, այլ միայն փոխում է իր ձեւը․ Պուտին

269
Վլադիմիր Պուտին

Այժմ նույնիսկ մի երկրի՝ մյուսի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատերազմը չի դադարում, այլ միայն փոխում է իր ձեւը, իսկ պայմանական հաղթողը խորացնում է աշխարհի համար վտանգավոր վակուումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախկինում մի երկրի պարտությունը պատերազմում նշանակում էր մյուսի հաղթանակ, որն իր վրա էր վերցնում տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Օրինակ, Վիետնամի պատերազմում ԱՄՆ-ի պարտությունը չհանգեցրեց Վիետնամի՝ սեւ խոռոչի վերածվելուն: Ընդհակառակը, այնտեղ հաջողությամբ զարգացող պետականություն ստեղծվեց, որը հենվում է ուժեղ դաշնակցի աջակցության վրա», – ասել է Պուտինը՝ Վալդայի ֆորումում ելույթի ժամանակ: «Այժմ ամեն բան այլ է: Որ կողմն էլ առավելություն ունենա, պատերազմը չի դադարում, այն միայն փոխում է իր ձեւը: Պայմանական հաղթողը, որպես կանոն, չի ցանկանում կամ չի կարող ապահովել խաղաղ շինարարություն, այլ միայն խորացնում է քաոսը եւ աշխարհի համար վտանգավոր վակուումը», – հայտարարել է նախագահը: