Այդ երբվանի՞ց է քիմիական զենքի կիրառումը, եկեղեցու և ծննդատան ռմբակոծումը հաջողություն․ Բորոդայը՝ Ալիևին

16

Ադրբեջանի բանակի ինչ հաջողությունների մասին է խոսք գնում։ Նման հարցադրում է արել Դոնեցկի առաջին վարչապետ Ալեքսանդր Բորոդայը։

«Ես դիտում էի Ալիևի հարցազրույցը, որում նա պատմում էր պատերազմում հաջողությունների մասին։ Ես, որպես մի մարդ, ով իր հետևում է թողել երկու պատերազմ, զարմացած եմ։ Ինչ հաջողությունների մասին կարող է խոսք գնալ։

Այդ երբվանի՞ց է քիմիական զենքի կիրառումը, եկեղեցու, ծննդատան և հիվանդանոցի ռմբակոծումը, գերիներին և ծերերին դաժան սպանելը հաջողություն։ Մի՞գուցե թուրքերի և ադրբեջանցիների համար ռազմական հանցագործություններն արդեն իսկ հաջողություն են։ Նման հաջողություններից պետք է ամաչել, այլ ոչ թե ուրախանալ։ Լավ կլիներ կողմնորոշվեին դա բանակ է, թե ահաբեկչական խմբավորում»,- ասել է Բորոդայը։