Բաշկիրիայի սոցիալական ցանցերում՝ ակտիվիստ Ռամիլա Սաիտովան «Մի խումբ աղջիկներ՝ անհայտ երկրից» վերնագրով տեսանյութ է հրապարակել:
Սաիտովան Ուֆայում մոտենում է անցորդ հինգ հայ աղջիկների և հարցնում, թե ինչու են իրենց հայրենակիցներն այդքան շատ երկրում։ Աղջիկները չեն ցանկանում արձագանքել, նրանցից մեկը հարցնում է՝ «որտեղ է նրա հանդուրժողականությունը», որին ի պատասխան՝ ակտիվիստը պատասխանում է, թե «հանդուրժողականությունը՝ մահ է»:
Համաձայն «Армянская вендетта» Թելեգրամ ալիքի՝ Բաշկորտոստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննություն է սկսել երիտասարդ հայուհիների վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացում):
[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/853lM_PrVIc” frameborder=”0″ width=”425″ height=”350″]














