Ավստրիական Rotax ռազմարդյունաբերական ընկերությունը դադարեցնում է Թուրքիային մատակարարել հարվածային Բայրաքթար ԱԹՍ-ների համար նախատեսված շարժիչները։ Այս մասին հայտնում է ավստրիական DerSTANDARD պարբերականը՝ հղում անելով ընկերության խոսնակին։
Թերթը նշում է, որ մարտական ԱԹՍ-ները կիրառվում են ոչ միայն սիրիական վարձկանների ոչնչացման համար, այլև Ադրբեջանը դրանք կիրառում է Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Ըստ DerSTANDARD-ի, շարժիչների մատակարարման դադարեցումից կտուժեն ոչ միայն թուրքական Բայրաքթարները, այլև Իրանի հեղափոխական կորպուսին պատկանող “Schahed 129” մարտական դրոնները, որոնց վրա նույնպես կիրառվում են ավստրիական Rotax 914 շարժիչները։













