Քիչ առաջ Տիգրան Ավինյանն իր քայլող գործընկերների հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով՝ իբր թե Սյունիքի մարզի Սև լիճ է այցելել։
Ավինյանը, իհարկե, կարող է շատերին մոլորեցնել, բայց նրանք, ովքեր տեղեկատվություն քաղում են ոչ միայն ավինյանական լրահոսից, այլ ուրիշ աղբյուրներից ևս, անմիջապես հասկացան, որ Ավինյանը չէր կարող Սև լիճ այցելել, որովհետև այն արդեն 15 օրից ավել է թշնամու վերահսկողության տակ է։
Այս տեսանյութը հրապարակվել է դեռ ապրիլի 30-ին՝
Այնուհետև լուսանկարներին արձագանքեց Նաիրի Հոխիկյանը, ով մասնավորապես գրել է․
Հարգելի պարոն փոխվարչապետ, Ձեզ խաբել են, դուք գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ, իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից։
Հետո համացանցում գտանք մեկ այլ տեսանյութ ևս, որը ցավոք, ապացուցում է, որ թշնամին Սև լիճն ամբողջությամբ վերահսկում է։











