Փաշինյանը լավ լուր հայտնեց․ ՍԵպտեմբերի կեսերից կվերականգնվեն դեպի Հայաստան չվերթները

6
Սեպտեմբերի կեսերին, Հայաստանի հետ կանոնավոր չվերթերը կարող են վերականգնվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հայաստանից մեկնել ցանկացողների դժգոհություններին։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որոնք պատրաստվում են վերականգնել կանոնավոր ավիաչվերթերը դեպի Հայաստան»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իր տեղեկություններով` դրանք շուրջ 2 տասնյակ են։

Վարչապետը նշեց նաև, որ նոր կարգավորումներ են մշակվել նաև Հայաստան ժամանող օտարերկրացիների համար։ Նրանք այլևս պարտավոր չեն լինի 2 շաբաթ ինքնամեկուսանալ։ Փոխարենը կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել ու բացասական պատասխանի դեպքում ազատվել կարանտինում գտնվելու պարտավորությունից։