Ավելի տգետ եւ անպատասխանատու բան դժվար է գտնել, քան GPS համակարգով սահմանների հստակեցումն է. Թաթուլ Հակոբյան

52

«Ավելի տգետ եւ ավելի անպատասխանատու բան դժվար է գտնել, քան GPS համակարգով սահմանների հստակեցումն է: Դա զրո գիտելիք է դեմարկացիայի, դեմիլիտացիայի, միջազգային հարաբերությունների մասին: Դե որ այդ համակարգով ենք որոշելու, այդ համակարգը շատ վաղուց Արցախն Ադրբեջան է ցույց տալիս, թողնեինք`դուրս գայինք: Թվում էր, թե ոչ, բայց պարզվեց, որ իշխանությունը կարող է այսքան անպատասխանատու եւ տգետ լինել եւ սա դեռ վերջը չէ, ցավոք»,- այսօր, «Հոդված 3» ակումբում  հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի խնդիրների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին, Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնությունից անմիջապես հետո առաջ եկան սահմանների հստակեցման խնդիրներ: