Գեղամասարում թշնամու ԱԹՍ-ի հարվածից 7 տարեկան երեխա է վիրավորվել

34
Երեխա

Վարդենիս-Սոթք ճանապարհին Ադրբեջանի կողմից ուղարկված ԱԹՍ-ի խոցման հետևանքով 7 տարեկան տղա երեխա է վիրավորվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան 08։00-ի սահմաններում․ «Երեխան առավոտյան եղել է դաշտում, որտեղ էլ վիրավորվել է։ Ասկոլկեն մտել, թոքն է վնասել։ Երեխային սկզբում տեղափոխել էին Վարդենիսի հոսպիտալ, այնուհետև Երևան»,- նշեց համայնքի ղեկավարը: