Ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա

9
Մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից։ Այս մասին այսօրվա կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին ու նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Այս սպառնալիքն, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ մեզ անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ։ Մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել։ Չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016 թվականի ապրիլից հետո երկրորդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնապահ մնալ սադրիչ գործողությունենից ու հռետորաբանությունից։

Մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք և դրանք արտահայտվում են հետևյալ կերպ,- ասաց նա։