Ատոմակայանը 140 օր կանգնելու է․ շատ բարդ տարի ենք ունենալու․ ՀԾԿՀ

0
Մեծամոր ՀԱԷԿ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կորուստները նվազեցնելու շնորհիվ այս տարի ունի մոտ 4-5 միլիարդ դրամի խնայողություն, ունենք նաև ծախսերի խնայողություն, սակայն, միևնույն ժամանակ, սրան զուգահեռ՝ նախատեսվում է, որ ատոմակայանը 2021 թվականին աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է՝ սովորական 45 օրվա փոխարեն, և, բնականաբար, այդ կանգառի օրերին չարտադրված էներգիան պետք է փոխարինվի ՋէԿ-երում արտադրվածով, հետևաբար, այս իմաստով՝ ունենալու ենք շատ բարդ տարի»,- այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։