Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք․ Զոհված զինծառայողի հայր

148

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը, ով պատմեց, թե երեկ ինչպես են սև բերետներով ոստիկաններն իրեն ծեծել։

«Երեկ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի մի անկյունում հանգիստ կանգնած էի, երբ պարզ դարձավ, որ ոստիկանական ուժերը փորձում են բախում հրահրել ես ոչ մի բան չէի անում, երբ ոստիկանական շարքը մոտեցավ՝ նայելով իրենց աչքերին ասացի՝ տղաս հազարավոր թուրք է սպանել։

Հանկարծ մի սև բերետավոր վազեց վրաս, բռնեց թևիցս և քաշեց իրենց ոհմակի մեջ։ Վայրկյանական պատռեցին տղայիս նկարով շապկը և զգում էի, թե որքան հարվածներ էի ստանում գլխիս վրա։ Առանձնակի դաժանությամբ խփում էին։ Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք։ Երկու տղաներ գլուխս իջացրած արագ-արագ ինձ տեղափոխում էին ինչ-որ տեղ։ Այնքան արագ, որ ընկնում էի։ Ասում էի՝ ի՞նչ եմ արել ձեզ տղաներ, որ այսպես եք վարվում, ասացին՝ սուս մնա, թե չէ ձեռքերդ կջարդենք»,-նշեց զոհված զինծառայողի հայրը։