Եթե հանկարծ, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ։ Այս մասին այսօրվա արտահերթ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու թույլտվության մասին։
Նրա խոսքով՝ մասնակիցները պետք է լինեն պարտադիր դիմակով և սոցիալական հեռավորության պահպանեն, այսինքն՝ թե՛ սահմանափակումները, թե՛ դրանց վերացումը կապված է հակահամաճարակային իրավիճակից։
«Էսպես ասած՝ մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից։ Հիմա անկում է գնում, և էդ անկման պայմաններում հնարավոր է դարձել էս սահմանափակումների թուլացումը կամ որոշ հատվածներում վերացումը։ Չնայած՝ մենք ասում ենք՝ վերջին անգամ ենք արտակարգ դրությունը երկարաձգում՝ այն պայմաններում, եթե էս միտումը շարունակվի, և մենք հուլիսի առաջին տանսօրյակի իրավիճակ չունենանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։











