Արցախում՝ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ասկերանի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։