Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա դիրքերում փոխհրաձգություն է ընթանում

723
Զինվոր
Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանական դիրքերի միջև փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։
Հարցին՝ ճի՞շտ է տարածված տեղեկությունը, որ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ներ են թռչում, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ձայներ չեն լսվում։
Գյուղում որևէ խուճապ չկա, հայտնեց Անդրանիկ Ղազարյանը ու նշեց, որ տուժածների մասին տեղեկություններ չունի։