Աշոտ Բլեյանը և քանդակագործ Վիգեն Ավետիսն ազատ արձակվեցին

6

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և մի քանի ուսուցիչներ, այդ թվում հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը ազատ են արձակվել ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Հիշեցնենք՝ աշխատակիցները կրթահամալիրի տարածքում էին հավաքվել, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում էր ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է կրթահամալիրի սաների տեղաշարժին: