Միջազգային հանրությունը պետք է արագ գործի, որ խուսափի նոր ցեղասպանությունից․ Իսպանացի պատգամավորի ուղերձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիթուն, ով Եվրոպացի պատգամավորների ու լրագրողների հետ Հայաստան և Արցախ է այցելել, Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի ծննդատան բակից, որը հայտնվել էր արդբեջանական ԶՈՒ-ի թիրախում։ Կադրերում երևում են գնդակոծված Մոր և մանկան հիվանդանոցը։

«Բարի լույս Ստեփանակերտից։

Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվում են Արցախի խաղաղ բնակիչների վրա Միջազգային հանրությունը պետք է արագ գործի, որպեսզի խուսափի նոր ցեղասպանությունից»,-գրել է պատգամավորը։