Աշխարհում առաջին երկիրը, որ երկրորդ անգամ կարանտին է մտցնում կորոնավիրուսի պատճառով

13
Իսրայել
Աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Իսկ ահա Իսրայելում սեպտեմբերի 17-ին կրկին փակվել են դպրոցները և մանկապարտեզները: Վաղվանից՝ սեպտեմբերի 18-ից, երկրում կրկին կարանտին է սկսվելու, որը կտևի 3 շաբաթ: Կարանտինի սիզբը համընկնում է հրեական Նոր տարվա հետ: Մեծ սինագոգն իր 62-ամյա պատմության մեջ առաջին անգամ փակ կլինի հավատացյալների առաջ:
 
Ուրբաթ օրվանից իսրայելցիներին արգելված կլինի առանց ծանրակշիռ պատճառի հեռանալ իրենց բնակության վայրից 500 մետրից ավելի: Հավաքույթները ևս սահմանափակվում են, փակ տարածքներում՝ ոչ ավելի, քան 10 մարդ, բաց տարածքներում՝ 20: Պետական ծառայողների կեսը կաշխատի հեռավար, կփակվեն բարերն ու սրճարանները:
 
Այսպիսով, Իսրայելն աշխարհում առաջին երկիրն է, որ երկրորդ անգամ կարանտին է մտցնում կորոնավիրուսի պատճառով: