Մենք նախատեսում ենք ընդգրկել մինչև 70 տարեկան անձանց, և նրանք զորակոչվելուց հետո զինծառայողի կարգավիճակ են ստանալու։ Սյս մասին ասյօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, անդրադառնալով աշխարհազորի ստեղծմանը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նրա խոսքով՝ միջոցառումը միտված է բնակչությանը հնարավոր մարտական գործողություններին օգտագործելու համար, նրանց հմտություններն ու գիտելիքները կիրառելու համար»։
«Մենք և՛ ապրիլին, և՛ հուլիսյան դեպքերին տեսանք, որ անկանոն խմբավորումներ կային, որոնք ավելի շատ խանգարում էին Զինված ուժերի գործողություններին, քան դրանք օգուտ էին տալիս։ Գիտեք ինչ, հավաքվել և 20-30 հոգով գնալ առաջնագիծ, դա նախ և առաջ պատասխանատվություն է, որը ենթադրում է սպառազինության, սննդային, պարենային ապահովում։ Առանց դրանց ապահովման, դուք գնում եք և ավելի շատ վնաս եք տալիս հրամանատարին։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգելու այդ գործընթացները։ Մենք ինչի՞ ենք նախաձեռնում սա։ Քանի որ փորձը մենք ունեցել ենք, որ մարդիկ իրոք կամավորության սկզբունքով ցանկանում են մասնակցել ՀՀ պաշտպանությանը անգամ պահեստազորում չհաշվառված լինելու պարագայում։ Աշխարհազորում հաշվառվելու են բացառապես այն մարդիկ, ովքեր պահեստազորում հաշվառված չեն, անգամ որոշակի տարիքային շեմն անցած մարդիկ։ Մենք նախատեսում ենք ընդգրկել մինչև 70 տարեկան անձանց և նրանք զորակոչվելուց հետո զինծառայողի կարգավիճակ են ստանալու։ Այսինքն ստանալու են համապատասխան հանձնարարություն, մարտական առաջադրանք և օգտվելու են նաև համապատասխան սոցիալական երաշխիքներից՝ նրանք և նրանց ընտանիքների անդամները։ Երբ կկցագրվի, զենքը կստանա և կգնա առաջադրանքի այդ պահից ամբողջ ծավալով զինծառայողի համար նախատեսված սոցիալական երաշխիքները սկսելու են գործել»,-նշեց նա։











