Ինչպես հայտնել էինք, մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ《Խայփալու 》կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր: