Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 147-ի

16

Մեկ օրում Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 147 է, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:

Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն: