Արցախյան պատերազմին մասնակցած թուրքերը ուկրաինացիներին կսովորեցնեն մարտեր վարել բնակավայրերում

33

Ռուսական թելեգրամ–ալիքները հաղորդում են, որ թուրք մասնագետները մտադիր են ուկրաինացի զինվորականներին նախապատրաստել բնակեցված տարածքներում մարտեր վարելուն։

Հայտնի է դարձել, որ Ուկրաինան Թուրքիայի հետ պայմանավորվել է հրահանգիչների ռազմական օգնության հարցում: Այս տարվա մայիսի վերջին Ուկրաինա կժամանեն թուրք ռազմական մասնագետներ, որոնք մինչև հուլիսի կեսերը Ուկրաինայի զինված ուժերի ռազմական անձնակազմի համար կանցկացնեն դասընթաց բնակավայրերում ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ:

Նշվում է, որ ուկրաինացի գեներալները շատ հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում ձեռք բերված՝ թուրքական զինուժի փորձով: Ընտրված թուրք դասախոսների թվում կլինեն 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցները: