Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական վերջին հարձակումներից հետո հրապարակեց այն հետևությունները, որոնք արվել են խորը վերլուծություններից հետո:
«Առաջինը՝ Հայաստանի ու Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել։ Այս տեսակետից խիստ կարևոր է Արցախի հետ Հայաստանի սերտ համագործակցությունը։
Երկրորդ, Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։
Երրորդ, Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։
Չորրորդ, բանակցությունները պետք է լինեն իմաստալից։ Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցության սեղանի շուրջ ռազմական խնդիր լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործըթնացը։ Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման՝ առանց որևէ սահմանափակման։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում։
Հինգերորդ, վերջին օրերին Արդբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի ու բանկչությանդ եմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ։ Արդեն երրորդ տասնամյակ ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին ու Արցախում ապրող մարդկանց։ Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս։
Վեցերերոդ, հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է։ Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը կլինի մշտական և կունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը։ Նմանօրինակ մոնիթորինգային գործողություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը։
Յոթերորդ, հակամարտության խաղաղ կարգավոևրման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մենք վճռականորեն մերժել ու մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»,- ասաց նա։











