Արցախը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին

16
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում անդրադարձ է եղել հայ- ադրբեջանա հակամարտությանը։
 
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ որպես անվտանգային հիմնական ռիսկերը պայմանավորող միջավայր, նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այնուհանդերձ, մենք ունենք հստակ սկզբունքներ, որոնք ընկած են մեր քաղաքականության հիմքում: Մեկ առիթով ներկայացրել էի այդ սկզբունքները նախքան Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը, այժմ կուզեի կրկնել դրանք՝ որոշակի լրացուցիչ հստակեցումներով:
 
1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:
 
2. Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը որևէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:
 
3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ:
 
4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք:
 
5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:
 
6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:
 
7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:
 

Այսօր նոր կազմով տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը

Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր նոր կազմով տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։ Քննարկել ենք Արցախի Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր:Իմ բաց ելույթում ես ներկայացրել եմ Արցախի անվտանգային միջավայրի վերաբերյալ որոշ մոտեցումներ՝ կառուցվածքային առումով այն բաժանելով չորսական մակարդակների և ուղղությունների:(Տեսանյութի հղումը՝ https://we.tl/t-ZrtAaAtMy1, ելույթի տեքստը եռալեզու՝ ստորև .http://president.nkr.am/am/news/consultations/5015/?fbclid=IwAR0h3PftA7BYnSCCBvnWLFLzuB8QC4sZORkDEK-3VjmV_KZyTqu7fD68r5o )

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 15 сентября 2020 г.