Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն արդեն մեկ ժամ է՝ փակ է՝ այսպես կոչված «բնապահպանների» կողմից։ Սա արդեն երրորդ սադրանքն է թշնամական կողմի։
Շուշիի հատվածում մեքենաների կուտակումներ կան։ Ռուս խաղաղապահները նոր ուժեր են կուտակել այդ հատվածում։ Տարածքում կան նաև ադրբեջանցի զինվորականներ։
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանցիներն արդեն վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում։
Դեռ պարզ չէ, թե ըստ այս սցենարի, դեռ էլ ինչ իրադարձություններ են սպասվում, սակայն ակնհայտ են, որ ադրբեջանական սադրանքները նոր փուլ են մտել՝ շատ ավելի մեծ վտանգավորություն պարունակող»։
Հավելենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից քիչ առաջ հաղորդել էին, որ փորձում են հարթել իրավիճակը։