Արցախում վիրավորված ռուս լրագրողը կոմայից դուրս է եկել

72
Յուրի Կոտենյոկ

Արցախում՝ Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հրթիռակոծությունից վիրավորված ռազմական լրագրող Յուրի Կոտենյոկը դուրս է եկել կոմայից։ Նրան անջատել են նաև թոքերի արհեստական օդափոխության ապարատից։ Այս մասին հաղորդել է «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։