Արցախում տեղյակ չեն, թե ով է ընդդիմադիր պատգամավորների անուններով ցուցակները փոխանցել ռուս խաղաղապահներին

188

«Արցախում տեղյակ չեն, թե ո՞վ է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների անուններով ցուցակները փոխանցել ռուս խաղաղապահներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ավելացնելով. «Մի՞թե որևէ մեկը կարող է կասկածել, թե Արցախի իշխանությունները կարող են որևէ քայլ կատարել, որով կարգելվի կամ կխափանվի Հայաստանից ժամանողների մուտքն Արցախ»։

Հարցին՝ արդյո՞ք Արցախի իշխանությունները որևէ քայլ նախաձեռնեցին այն բանից հետո, երբ Հայաստանից ժամանող ընդդիմադիր պատգամավորներն, այդպես էլ, չկարողացան մուտք գործել Արցախ, Լուսինե Ավանեսյանը պատասխանեց՝ իրենք կապ հաստատեցին ռուս խաղաղապահների հետ, բայց արդյունքը եղավ այն, ինչ եղավ։