Արցախում ռուս խաղաղապահ զորակազմն արձագանքել է խաղաղապահի պրոադրբեջանական հայտարարությանը

362

Նախօրեին՝ հունիսի 8-ին տելեգրամյան մի շարք տելեգրամյան ալիքներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ռուս խաղաղապահը ադրբեջանցի զինվորի առաջարկով Արցախի հետ կապված պրոադրբեջանական արտահայտություններ է անում։

Տեսանյութն՝ այստեղ։

Միջադեպին արձագանքել են ՌԴ խաղաղապահ զորակազմից՝ նշելով, որ նման դեպք իսկապես եղել է, բայց ոչ հիմա, այլ 2021 թվականի աշնանը։

Նշվում է, որ միջադեպից հետո խաղաղապահ առաքելության ղեկավարությունը աշխատակցին բացատրել է, որ նման հայտարարություններն անընդունելի են։