Արցախում ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար կնշանակվի

114

Ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախում կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Այս մասին Sputnik Армения-ին հայտնի է դարձել Ստեփանակերտի աղբյուրներից։

Հրամանատարի փոխարինումը տեղի է ունենում պլանային փոխատեղման շրջանակում, սկսվել է գործերի ընդունման-հանձնման ընթացակարգը։

Գեներալ-մայոր Վոլկովը եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի փոխհրամանատարը 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թ. մայիս, երբ խաղաղապահների հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ներկայում Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետն է։