Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ իմ խոսքում նշել եմ, որ մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ:
Քննարկել ենք առկա ռազմաքաղաքական իրավիճակը և լիազոր մարմիններին տվել եմ կոնկրետ հանձնարարություններ: