Արցախում մի խումբ քաղաքացիներ երթով հասել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածք և պահանջում են հանդիպում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպում՝ Բերձորի միջանցքը բացելու համար։
Քաղաքացիները հայտարարել են, որ չեն լքի օդանավակայանի տարածքը, քանի դեռ չեն հանդիպել նրա հետ և հարցը լուծում չի ստացել։
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին խաղաղապահների հետ հանդիպման ժամանակ, վերջիններս հայտարարել էին, որ դեպտեմբերի 26-ին ճանապարհը կբացվի։
Սակայն այն մինչ այս պահը փակ է։











